ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սահմանադրությունը բարդ փաստաթուղթ է

Սահմանադրությունը բարդ փաստաթուղթ է
22.11.2015 | 14:38

Նոյեմբերի 21-ին «Հենարան» մամուլի ակումբի հյուրն էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա խոսեց սահմանադրական փոփոխությունների և 2016 թ. բյուջեի նախագծի մասին` ներկայացնելով առաջարկվող սահմանադրական փոփոխություններում առկա մի շարք դրական հանգամանքներ:
«Ի տարբերություն գործող Սահմանադրության` կբարձրացվի ժողովրդավարության և ընդդիմության դերը, ինչպես նաև բազմաթիվ նշանակումներ կիրականացվեն հենց ընդդիմության կողմից»,- նշեց Գագիկ Մինասյանը:
ՈՒշագրավ է, որ իշխանության ներկայացուցիչը խոսում էր սահմանադրության նախագծի դրական կողմերի մասին, բայց ոչինչ չէր ասում ընդդիմության տեսակետից վտանգավոր կետերի մասին, որոնք էլ ստիպել են ձևավորել«Ոչ»-ի ճակատը:
Բայց կհաջողվի՞ արդյոք «Ոչ»-ի ճակատին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարով հասնել իշխանափոխության գործընթացի:
Պատասխանելով irates.am-ի այս հարցին` Գագիկ Միանսյանը պատասխանեց. «Մեր ժողովուրդն այնքան խելացի է, որ նման լավ դրույթներից չի հրաժարվի, քանի որ սա կառուցողական գործընթաց է»: Շարունակելով իշխանափոխության թեման` նա կարծիք հայտնեց, որ գործող սահմանադրությունը թույլ չի տալիս անցնցում իշխանափոխության` ի տարբերություն հանրաքվեի դրված նոր նախագծի:
Հանրապետական գործչին կարծես չէին էլ հետաքրքրում հազարավոր այն քաղաքացիները, որոնք դուրս են գալիս փողոց`ընդդեմ այդ «լավ դրույթներով» սահմանադրության:
«Կան տարբեր տեսակետներ, որ բոլոր տեղերում էլ լինում են, բայց օրենքը պետք է պահպանել»,- գալուստսահակյանական ոճով ասաց Գ. Մինասյանը:
Ոչ պակաս ցնցող էր նաև նրա բացատրությունը իշխանության կողմից բաժանվող ընտրակաշառքի մասին. «Եթե համոզելն օրենքի շրջանակներում է` դա ողջունելի է, քանի որ Սահմանադրությունը բարդ փաստաթուղթ է, որը ոչ հեշտ հաղթահարելի գործընթաց է»:
Ինչ վերաբերում է 2016 թ. բյուջեին, Մինասյանի խոսքով` 2016 թ. Հայաստանում կգրանցվի 2,2 % տնտեսական աճ և 4±1 % գնաճ:
Իսկ թե ինչպես այս գնաճի և չավելացող աշխատավարձերի ու թոշակների պայմաններում «կապրի» ժողովուրդը, միայն Բարձրյալին է հայտնի: Այս համատեքստում խիստ մարգարեական են հնչում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերը. «Հաջորդ տարի ավելի վատ ենք ապրելու»:

Irates.am-ում զետեղված «Գագիկ Մինասյանը ողջունում է օրենքի շրջանակներում ընտրակաշառք բաժանելը» հրապարակման վերնագրում սրբագրական վրիպակ է սպրդել, ինչի համար հայցում ենք պարոն Մինասյանի և մեր ընթերցողների ներողամտությունը:


Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ